Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 31-ամյա Շահեն Սողոմոնյանը և հայտնել, որ մարտի 25-ի ժամը 21։50-ից մինչև մարտի 26-ի ժամը 08։05-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Շահեն Սողոմոնյանը աշխատում է «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում, որպես վաճառքի բաժնի ղեկավար։
Բաց մի թողեք
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ
Արա Զոհրաբյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին