Մարտի 27-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 26-ի՝ ժամը 22։00-ից մինչև մարտի 27-ի՝ ժամը 09։20-ն ընկած ժամանակահատվածում Գյուրջյան փողոցի շենքերից մեկի բնակչից գողացել են շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։
Պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի վնաս:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում նույն շենքի բնակիչ 39-ամյա Աղավնի Դ.-ն ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իրենից փորձել են գումար շորթել։ Հայտնել է նաև, որ աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ղեկավար։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
«Գյումրի» բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է. Լուսանկար
Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյանում. կան վիրավորներ
Վարդապետյանը մանրամասներ է հայտնել ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործից