ԵՄ դիտորդական առաքելությունն ամբողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց շարժում չի նկատվել:
Այս մասին ասված է առաքելության «X»-ի միկրոբլոգում: Դիտորդները նաև խաղաղ Զատիկ են մաղթել բոլորին։
Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր չեն նկատվել»։
«Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար»,- նշել է Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում և կիսվել առաքելության գրառմամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը:

Բաց մի թողեք
«Հյուսիս-հարավը» բավարարում է Իրանի և Ռուսաստանի շահերը, բայց հակադրվում Թուրքիային և Ադրբեջանին
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն այս շաբաթ Բաքվում եռակողմ բանակցել են
Պուտինը նոր սովետ է կառուցում, ուստի ոչ մի կերպ չի անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության օրակարգին