Մարտի 27-ի գիշերը, ժամը 1:55-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «ԲՄՎ»-ով հանդերձ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
Մարտի 29-ի կեսօրին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Աթոյան փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ:
Մեքենայի սրահի տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են թմբուկավոր ատրճանակ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք և կնիքվել: Տղամարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:






Բաց մի թողեք
ՔԿ-ն Վահան Քերոբյանին առնչվող գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
Հափշտակել են համայնքի շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքներ, կատարել խոշոր փողերի լվացում. 7 անձ ձերբակալվել է
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական գործ կհարուցվի․ Լուսանկար