Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բալահովիտ գյուղի տներից մեկում վիրավոր քաղաքացի կա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ժամանած ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 14-րդ տան բակում հայտնաբերել են ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն:
Ոստիկաններն ու պարեկները ահազանգել են «Աբովյան» բժշկական կենտրոն, ու մինչ կժամաներ շտապօգնության խումբը, վիրավորին ոստիկաններն ու պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վիրավորը տեղափոխվել է Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվելու է վիրավորի և նրան մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը:
Ականատեսների փոխանցմամբ՝ տարեց կնոջը քարով մի քանի անգամ հարվածել է փեսան: Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը ձերբակալվել է:
Տան բակում և դրսում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և քար, որով հավանաբար կասկածյալը հարվածներ է հասցրել տատիկին: Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը:
Բաց մի թողեք
Սամվել Բաբայանը Գառնիկ Իսագուլյանի դատին հարցաքննվել է
Տղամարդը ժամանցի ակումբում աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է տնօրենի և այլ մարդու հետ, կրակել
Քրվարույթներով վերականգնվել է 74 մլն 630 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 28 մլրդ 645 մլն 988 հզր դրամի վնաս