27/07/2024

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ ԱԺԲ անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել:

Հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել են վիրավորող արտահայտություններ հնչեցնել:

Տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա, որը հուզվել է կատարվածից:

Նկատենք, որ այս խմբակի անդամները պարբերաբար աչքի են ընկնում նման վարքագծով՝ հանրային վայրերում հրահրելով սադրանքներ և միջադեպեր:

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:

«Ո՛չ օրվա խորհուրդն են հարգում, ո՛չ էլ՝ Ծիծեռնակաբերդը։ Իսկ մանկահասակ երեխային թիրախավորելը ամենավերջին սրիկայությունն է»,- հավելել է նա: