Պաշտոնական Անկարան, հերթական անգամ խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության իրողությունը։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների իշխանությունների կողմից հնչած հայտարարությունների վերաբերյալ։
«Մենք մերժում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին միակողմանի հայտարարությունները, որոնք արվել են որոշակի արմատական շրջանակների բավարարելու համար։ Պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ հասկացրել է, որ 1915 թվականի իրադարձություններն իրավական քննարկման առարկա են։
Պատմության վերաբերյալ այս կողմնակալ և մասնակի հայտարարությունները ոչ միայն խաթարում են երկու երկրների միջև հաշտեցման ջանքերին, այլև խրախուսում են արմատական խմբերին՝ ատելության հիմքով հանցագործություններ կատարել։
Կոչ ենք անում բոլոր կողմերին աջակցել համատեղ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկին և Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացին»,- ասված է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Ի՞նչ է սա նշանակում․ Թրամփի ուղու հարցում ԱՄՆ համար գործնական կողմը Ադրբեջա՞նն է․ Լուսանկար
Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա․ Ղազարյան
Լավրովը՝ բանաստեղծ, թե՝ ֆուտբոլիստ․ Կողմնորոշման ժամանակը