Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում մայիսի 7-ի ցերեկը, 8-ին 10-12-ին՝ շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ի և 10-12-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում մայիսի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Բաց մի թողեք
Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտելիս կոտրում է արմնկային ոսկորը եւ շարունակում է գոտեմարտել մինչեւ վերջ. Լուսանկար
«Ոչ ոք չի վաճառում ֆուտբոլը»․ ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել «FIFA Forward Enterprise»-ի վերաբերյալ. Լուսանկար
Սպասվում են անձրևներ