Վաղ առավոտյան դռան զանգը փոքրիկ Անուշիկի համար հաճելի անակնկալ էր խոստանում։ Ծննդյան օրն է։ Ժպիտով բացեցինք դուռը, իսկ այնտեղ՝ ԱԱԾ աշխատակիցներն էին…
Պատկերացնո՞ւմ եք տասնամյա աղջկա հիասթափությունը։ Գոնե հետաքրքիր կերպարներ լինեին, համարեինք ծննդյան օրվա հրավիրված «հերոսներ»։ Բայց …հետաքրքիր չէին, ավելին՝ արդեն հին ծանոթներ էին…
Շնորհավոր ծնունդդ, Անուշիկ …
Գրել է Նարեկ Կարապետյանի մայրը՝ Անուշ Ղազարյանը
Ինչպես արդեն հայտնել ենք իրավապահները այսօր վաղ առավոտից խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը։
Քննչական կեմիտեից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը` քննչականից չմանրամասնեցին։

Բաց մի թողեք
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն, Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է
Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին