Հայաստանի կենտրոնական բանկն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանից Հայաստան մեծ ծավալի տրանսֆերներ են եկել։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Կենտրոնական բանկից նշել են․ «Ի պատասխան Ադրբեջանից Հայաստան տրանսֆերների վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունների, հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակում է ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վիճակագրությունը՝ ըստ 50 հիմնական երկրների, որտեղից ստացվող և այնտեղ փոխանցվող դրամական միջոցները որոշակի էական ծավալ են կազմում։ Հիշյալ երկրների ցանկում Ադրբեջանը ներառված չէ, քանի որ կա՛մ փոխանցումներ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում՝ հիշյալ ցանկում ներառելու համար»:
Բաց մի թողեք
Դոլարն էժանացել է․ մարտի 10-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Ռուբլին թանկացել է. մարտի 9-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Դոլարն ու ռուբլին թանկացել են․ մարտի 8-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են