Մայիսի 24-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի շենքերից մեկի բակում ավազակային հարձակում է տեղի ունեցել և տուժածը ընկած է գտենին, իսկ նրան պատկանող ավտոմեքենայով հանցագործը կամ հանցագործները դիմել են փախուստի։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Տիգրան Ոսկանյանը իր բնակության՝ Թաթերական փողոցի 4-րդ շենքի բակում իրեն պատկանող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակում կանգնեցնելու նպատակով դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել ավտոտնակի դռանը, բացել այն և այդ ժամանակ իր թիկունքի կողմից անհայտ անձը հարվածել է իր գլխին, ով վայր է ընկել, իսկ երբ ուշքի է եկել, նկատել է, որ ավտոմեքենան առևանգել են։
Մինչ դեպքի վայրում աշխատել են փորձաքրեագետները, ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ առևանգված «Lexus» մակնիշի ավտոմեքենան գտնվում է Վանաձոր քաղաքի Բոշյան փողոցի վերջնամասում, «Նավ» ռեստորանային համալիրի դիմաց։
Ոստիկանները, պարեկներն, քննիչներն ու փորձաքրեագետը ժամանել են նշված վայր, որտեղ առջևի հատվածը ամբողջությամբ վնասված հայտնաբերել են «Lexus»-ը։
Ֆոտոլրագողի տեղեկություններով տուժածն ասել է, որ առևանգված ավտոմեքենայում եղել էր 36 մլն ՀՀ դրամ և 40 հազար դոլար։ Տուժած Տիգրան Ոսկանյանը Լոռու մարզում հայտնի առևտրական է, ով զբաղվում է մեծածախ առևտրով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անրհաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու, նրանց և գողունը հայտնաբերելու ուղղությամբ։
Տուժածը հարվածի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել։
Բաց մի թողեք
Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահը պարզաբանել է՝ ինչու է նա կալանավորվել
Վայոց ձորում դանակահարություն է տեղի ունեցել. պատճառը՝ տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելը
Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ Երևանի հյուրանոցում 2 աղջիկ գողացել են իր 4500 դոլարը