01/10/2026

EU – Armenia

Ուկրաինայից մինչև Մերձբալթիկա. Լեհաստանը պատրաստվում է փախստականների նոր ճգնաժամի

Դիտարկվող սցենարներից մեկը Մերձբալթյան երկրներից բնակչության տարհանումն է։

ՎԱՐՇԱՎԱ․ Լեհաստանը, որը 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումից փախչող ուկրաինացիների համար հիմնական տարանցիկ հանգույց էր, պատրաստվում է նմանատիպ դեր ստանձնել նաև տարածաշրջանային ապագա ճգնաժամերի ժամանակ։

«Ցանկացած ճգնաժամ կարող է ներառել ինչպես այլ երկրներից մարդկանց հոսք, այնպես էլ Լեհաստանի ներսում մարդկանց հնարավոր տեղահանում», – Rapporteur-ին ասել է Լեհական միջազգային օգնության կենտրոնի (PCPM) ղեկավար Վոյտեկ Վիլկը։

Դիտարկվող սցենարներից մեկը Մերձբալթյան երկրներից բնակչության տարհանումն է։ Լեհաստանն ու Լիտվան համատեղ մշակում են տարհանման միջազգային ծրագիր, որը թույլ կտա Լիտվայի քաղաքացիական բնակչությանը մուտք գործել Լեհաստան՝ անվտանգության սպառնալիքի դեպքում։

Անցյալ շաբաթ Լիտվան սկսեց մոբիլիզացիոն վարժանքներ՝ ստուգելու, թե ինչպես կարող է գործնականում իրականացվել նման տարհանումը։ Վարժանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 3-ը։

«Լիտվան զգալի ջանքեր է գործադրում տարհանման սցենարներ նախապատրաստելու ուղղությամբ, հատկապես Բելառուսի հետ սահմանին մերձակա տարածքների համար։ Պետք է հիշել, որ Վիլնյուսը՝ երկրի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքը, գտնվում է Բելառուսի սահմանից ընդամենը մեկ-երկու տասնյակ կիլոմետր հեռավորության վրա», – նշել է Վիլկը։

Ըստ Վիլկի՝ Լիտվան ցանկանում է սկսել քաղաքացիական բնակչության տարհանումը կանխարգելիչ կերպով՝ նախքան իրավիճակը նման գործողությունն անխուսափելի կդարձնի։ «Մենք չգիտենք, թե որքանով անցանելի կմնան Սուվալկիի միջանցքի շրջակայքի ճանապարհները», – ասել է նա՝ նկատի ունենալով Լեհաստանն ու Լիտվան իրար կապող նեղ միջանցքը, որն անցնում է Բելառուսի և Ռուսաստանի Կալինինգրադի էքսկլավի միջով։

«Հետևաբար, մենք կարող ենք ականատես լինել Լիտվայում և Մերձբալթյան այլ երկրներում քաղաքացիական պաշտպանության համակարգերի գործարկմանը նույնիսկ նախքան մենք մտովի կանցնենք խաղաղ վիճակից պատերազմական վիճակի», – հավելել է Վիլկը։
Նման Միայն լայնամասշտաբ ներխուժման առաջին տարում Ուկրաինայից Լեհաստան սահմանի հատման ավելի քան 8 միլիոն դեպք է գրանցվել։

2022 թվականի դասերը

PCPM-ը Վարշավայի Արևելյան երկաթուղային կայարանի հարևանությամբ ստեղծեց նաև փախստականների ընդունման և տարանցման՝ Լեհաստանի ամենամեծ կենտրոնը, որը նախատեսված էր օրական մինչև 2500 մարդու սպասարկելու համար։ Այնտեղով անցել է շուրջ 100 000 մարդ։

Ի տարբերություն շատ այլ տարանցիկ կենտրոնների՝ այստեղ գիշերակաց չէր տրամադրվում, ինչը Վիլկը համարում է կարևոր առավելություն։

«Գիշերակաց տրամադրող տարանցիկ կենտրոնները շատ արագ էին լցվում», – ասաց նա։ Պատճառն այն էր, ինչպես բացատրեց նա, որ դրանք հաճախ առաջին վայրերն էին, որտեղ փախստականներն իրենց անվտանգ էին զգում։ «Երբ սթրեսը նվազում էր, մարդիկ հարմարվում էին տեղում և դադարում առաջ շարժվել», – նշեց Վիլկը։

Նույն մոտեցումը կկիրառվի նաև ապագա ճգնաժամերի դեպքում։ Նպատակն է նոր կենտրոնները դարձնել կարճատև կանգառներ՝ երկարաժամկետ կացարանների փոխարեն՝ ապահովելով սնունդ, ջուր և օգնություն հետագա ճանապարհորդությունը կազմակերպելու հարցում։

Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո Լեհաստանը ստեղծեց նաև հավաքական կացարաններ։ Սակայն Վիլկն այդպիսի հաստատությունները բնութագրում է որպես «հումանիտար ական՝ ժամանակի մեխանիզմով»։

«Նրանք ապրում են օրվա, երբեմն նույնիսկ՝ ժամի կտրվածքով։ Եվ որքան երկար է դա շարունակվում, այնքան ավելի դժվար է դառնում նրանց մոտիվացնել՝ նոր կյանք սկսելու համար», – ասաց նա։

Այլևս ոչ մի հավաքական կացարան

Պատերազմի հենց սկզբից Լեհաստանի Ներքին գործերի և վարչարարության նախարարությունը նախատեսում էր, որ հավաքական կացարանները պետք է լինեն ժամանակավոր։

«Ամիս առ ամիս Ներքին գործերի և վարչարարության նախարարությունը աստիճանաբար խստացնում էր այն անձանց շրջանակի վերաբերյալ կանոնները, ովքեր կարող էին անվճար մնալ այդ հաստատություններում», – ասաց Վիլկը։

Աշխատունակ տարիքի տղամարդիկ առաջինն էին, ովքեր զրկվեցին անվճար կացարանից օգտվելու հնարավորությունից։ Ժամանակի ընթացքում այլ խմբերից ևս պահանջվեց վճարել կացության համար կամ դուրս գալ։

2022 թվականին նմանատիպ հավաքական կացարաններում բնակվում էր շուրջ 400 000 մարդ։ Այսօր այդ թ Ներքին գործերի և վարչարարության նախարարությունը Լեհաստանի՝ երեխաների իրավունքների պաշտպանին հայտնել է, որ պատերազմի բռնկումից չորս տարի անց Լեհաստանում ուկրաինացի փախստականների վիճակը կայուն է։ Նրանց մեծ մասը աշխատանք է գտել, իսկ երեխաները հաճախում են դպրոց և ինտեգրվում լեհական կրթական համակարգին։

«Օրինակ՝ Բեռլինի «Տեմպելհոֆ» օդանավակայանում դեռևս տեղավորված են շուրջ 2000 ուկրաինացի փախստականներ։ Այժմ Գերմանիայի և Դանիայի նման երկրներից տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ են դիմում մեզ՝ հարցնելով, թե ինչպես ենք մենք դա իրականացրել։ Սա հաջողություն է»,- եզրափակել է Վիլկը։