Քննարկվող ոլորտները ներառում են ամեն ինչ՝ կենսական նշանակության հումքից մինչև անտառային հրդեհների դեմ պայքար. Փաստաթուղթը վկայում է երկկողմ հարաբերությունների լայնածավալ ընդլայնման մասին։
ԲՐՅՈՒՍԵԼ — ԵՄ-ն և Կանադան կօգտագործեն հաջորդ ամիս կայանալիք նշանակալի գագաթնաժողովը՝ հայտարարելու գործընկերության նոր, ընդգրկուն համաձայնագրի մասին, որը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են թվային առևտրի խոչընդոտների վերացումը, Ուկրաինային ցուցաբերվող համատեղ աջակցությունը և անտառային հրդեհների դեմ պայքարում ներդրումների իրականացումը։
«Աշխարհն արագորեն փոխվում է՝ բախվելով աննախադեպ աշխարհաքաղաքական, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տեխնոլոգիաների, կլիմայի և ռեսուրսների ոլորտներում առկա մարտահրավերների», – ասվում է երկու կողմերի համատեղ հայտարարության նախագծում։ Այն նախապատրաստվել է հոկտեմբերի 29-ին մեկնարկող գագաթնաժողովի շրջանակում, տարածվել ԵՄ դեսպանների շրջանում։
ԵՄ-ն և Կանադան ձգտում են ամրապնդել իրենց ռազմավարական կապերը՝ փորձելով հաղթահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սկսած առևտրային պատերազմի հետևանքները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս ամիս առաջարկել էր Կանադային դառնալ ԵՄ ասոցացված անդամ, ինչն անմիջապես հանգեցրել էր Թրամփի կողմից մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքի։
«Կանադան և ԵՄ-ն, ունենալով առևտրային հասանելիության բացառիկ հնարավորություններ, ընդհանուր արժեքներ և փոխլրացնող տնտեսական ներուժ, կարող են կառուցել ավելի խորը և ինտեգրված հարաբերություններ», – նշվում է փաստաթղթի նախագծում։
Մոնրեալում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կողմերը նախատեսում են հայտարարել, որ ցանկանում են արագացնել ներդրումները կենսական նշանակության հանքանյութերի նախագծերում, ամրապնդել մատակարարման շղթաները և բարելավել մատակարարման անվտանգությունը՝ այդ թվում կենսական ռեսուրսների պաշարների ստեղծման միջոցով՝ «շուկայական տատանումների և աշխարհաքաղաքական ազդեցությունների» հետևանքները մեղմելու նպատակով։
«Մենք կհամադրենք ռազմավարություններն ու չափանիշ «Մենք կամավոր կերպով միավորում ենք մեր ուժերը… Մենք կստեղծենք տեխնոլոգիական դաշինք։ Մենք կինտեգրենք պաշտպանական արդյունաբերական բազաները։ Արկտիկան կդարձնենք համատեղ առաջատար նախագիծ։ Մենք կաշխատենք էներգետիկայի, կրիտիկական նշանակության հանքանյութերի և մարտկոցների ոլորտներում, ինչպես նաև՝ արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների, կիբերանվտանգության և տնտեսական անվտանգության ուղղություններով», – սեպտեմբերի 15-ին «Միության դրության մասին» իր ելույթում հայտարարեց Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Բաց մի թողեք
ԵՄ անդամակցության թեկնածու երկրները, որոնց թվում Հայաստանը չկա, կարող են եվրահանձնակատար ունենալ նախքան ԵՄ-ին անդամակցելը
Ինչ վերջնագիր է ներկայացվել ԵՄ-ին
ԵՄ-ն թեկնածու երկրներին, որոնց թվում Հայաստանը չկա, կառաջարկի միասնական շուկայի հասանելիություն