22/11/2024

Բերետավորները դուրս էին քաշել ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել․ պատգամավոր. Լուսանկար

Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ոտքի վնասվածք է ստացել բերման ենթարկվելիս։

Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։ Ակցիայի ժամանակ Արսեն Գրիգորյանին ուժայինները բերման են ենթարկել Մաշտոցի պողոտայից։

Բերետավորները դուրս էին քաշել ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել․ պատգամավոր

Հիվանդանոցում գործընկերներիս հետ այցելեցի այսօրվա անհնազանդության ակցիաներին մասնակցած երիտասարդներից մեկին, ում բժիշկները պատրաստվում էին գլխի շրջանում պատռածքի վրա մի քանի կար դնել։

Նրան գազազած բերետավորները դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել իրենց «սմբակներով» (այլ բառ չեմ գտնում)։

Արնաշաղախ (բաճկոնը արյան մեջ կորած էր) բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ փորձել են կոծկել իրենց ծառայակիցների հերթական բռնության դեպքը։

Ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրավապահները ստիպված են եղել շտապ օգնության անձնակազմ հրավիրել, որն էլ նրան անհապաղ տեղափոխել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց։

Սա են այսօրվա ոստիկանությունն ու ամերիկյան միլիոններով իբր բարեփոխվածները։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան