Սպառազինություն ձեռք բերելը եւ պաշտպանության համակարգը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, Ադրբեջանին արդարացիորեն հիշեցնում է Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցության վերաբերյալ Բաքվի մեղադրանքների:
Հիշեցումը իհարկե արդարացի է, սակայն այդուհանդերձ պետք է նկատել, որ Բաքուն պարբերական մեղադրանքներով Երեւանին անընդհատ մղում է արդարանալու, ընդ որում հենց իր ինքնիշխան իրավունքն իրացնելու համար:
Կա՞ այդպիսի այլ օրինակ, երբ որեւէ պետություն ստիպված լինի արդարանալ մեկ այլ պետության հետ ռազմա-տեխնիկական գործակցության համար, եթե այդ գործակցությունը միտված չէ ակնառու ագրեսիայի կամ չի ենթադրում միջազգային իրավունքի որեւէ խախտում:
Ադրբեջանը իր պարբերական մեղադրանքներով Հայաստանին մղում է արդարանալ իր իրավունքը իրացնելու համար: Թվում է, թե սա աննշան, ոչ էական հանգամանք է, առավել եւս, որ Հայաստանի փաստարկներն ուժեղ են ու աներեր: Իրականում սակայն, այստեղ կա թաքնված վտանգ, այն իմաստով, որ Երեւանին պարբերաբար ստիպելով արդարանալ մի բանի համար, որը մեր լիակատար իրավունքն է, Ադրբեջանը փորձում է ձեւավորել «նախադեպային միջավայր», երբ Հայաստանի իրավունքն ինքնին դառնում է այսպես ասած «վիճելի-քննարկելի» երեւույթ:
Իսկ այդ «միջավայրը» Բաքվին պետք է ամենեւին ոչ լոկ ռազմական տիրույթի համար, այլ Հայաստանի համար ընդհանրապես՝ ինչ տիրույթի են այն վերաբերի: Եթե Երեւանը հարկ է համարում պարբերաբար «արդարանալ», որ զենք գնելը իր իրավունքն է, ապա դա նշանակում է, որ Բաքվի մտացածին, հորինված, կեղծ, մանիպուլյատիվ մեղադրանքները այդուհանդերձ ինչ որ տեղ «նստում» են ինչ որ ականջի:
Սա նշանակում է, որ Երեւանը ինքնին անարդյունավետ է աշխատում այդ «ականջների» տերերի հետ: Պետք է ավելացնել եւ բարձրացնել հենց այդ աշխատանքի արդյունավետությունը, Բաքվի «մեղադրանքներին» ի պատասխան պարբերաբար «ինքնարդարացման» վիճակում հայտնվելու համար:
Ավելին, պետք է թերեւս լրջորեն խորհել այդ հարցում նախաձեռնողական ռեժիմի անցնելու մասին, հատկապես, որ այդ առումով Բաքուն լիուլի «ապահովում» է հիմքերը՝ շարունակելով թե բազմամիլիարդ սպառազինության ձեռքբերումը, որի ծավալների ֆոնին Հայաստանի ձեռքբերումները խիստ համեստ են, այլ նաեւ ռազմական կառավարման ագրեսիվ տրամաբանությունը՝ թե զորատեսակների տեղաբաշխման, թե իրականացվող զորավարժությունների առումով:
Բաց մի թողեք
Ադրբեջանը հօգուտ Իսրայելի՝ մերժում է Թուրքիային. Ինչ սպասել …
Հայության սին հույսերը Թրամփից, թե նա կգա ու կհանդարտեցնի Ալիևին
Թուրքիայի ներկայացուցիչների ընդգրկման հարցը Բաքուն կդիտարկի որպես «կոմպրոմիս»