Ողջունում ենք խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող աշխատանքները, աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։
Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ ի պատասխան «Լուրեր»-ի հարցմանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները գնահատում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու հայկական կողմի առաջարկը:
«Մենք ողջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը և տարածաշրջանում տևական և արժանապատիվ խաղաղության հասնելուն։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել հետագա քայլերին կողմերի համար օգտակար ցանկացած ձևով։
Կողմերը վերջին տարվա ընթացքում նշանակալի առաջընթաց են ունեցել։ Մենք քաջալերում ենք կողմերին՝ պահը բաց չթողնել, շարունակել նախկին բանակցությունները և հնարավորինս շուտ ստորագրել համաձայնություն։
Միացյալ Նահանգները հստակ փաստել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կարծում ենք՝ շարունակվող բռնությունները խաթարում են տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը»,- նշել են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից։
Դեսպանությունից նաև հույս են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն տևական խաղաղության համաձայնագիր՝ ճանաչելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը