Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։
Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։






Բաց մի թողեք
Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի վարչակազմի կողմից եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող կեղծ մեղադրանքները
Նախաձեռնում ենք Վրթանեսին Արցախի թեմի առաջնորդի պարտականություններից ազատելու գործընթաց
ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ արտաքին միջամտությունը կանխելու հարցում