Հուլիսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
ժամը 17:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Ներսեսյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում գործող «Լուսաբաց» ռեստորանային համալիրի տարածքում բախվել է 34-ամյա Ասքանազ Վանեսյանին պատկանող կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ է ընթացել և բախվել «Լուսաբաց» ռեստորանային համալիրի շինության պատին:
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում «Hyundai»-ի վարորդը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, և Աբովյանում հայտնի է «Նիվիստ Եթո» մականվամբ, պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է «Chevrolet»-ի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն «Chevrolet»-ի վարորդը հակառակն է պնդել:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Hyundai»-ի վարորդի նկատմամբ հնարավոր է առանձին քրեական վարույթ նախաձեռնվի:
Բաց մի թողեք
«Ազգային առաջընթաց»-ը ինքնաբացարկ է հայտնել. որ քաղաքական ուժերը կմասնակցեն Վաղարշապատի ընտրություններին
Zhongtong-ը բախվել է կայանված Mercedes Sprinter-ին, վերջինը՝ ծառին և Mazda-ին, Mazda-ն էլ՝ Honda Accord-ին․ Լուսանկար
Որևէ կուսակցության հետ չեմ համագործակցում. Աջեմօղլուն՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու մասին