20/02/2025

ԱՄՆ Պետդեպարտամենտը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումն անվանել է երկար սպասված քայլ

ԱՄՆ Պետդեպարտամենտը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումն անվանել է երկար սպասված քայլ։

Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

«Դեռ մեկ տարի առաջ անդրադարձել էինք այս հարցին: Իհարկե, դա այն ժամանակ իրադարձությունների մտահոգիչ զարգացում էր, այս զարգացման մասին այլ մանրամասներ չունեմ: Բայց դա, անկասկած, ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»,- ասել է Պատելը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուս սահմանապահների ներկայության հիմքում ընկած է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Երեւանում կնքված հանրապետության տարածքում ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրը։

Ռուսաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հուլիսի 31-ին ավարտել են «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանի պահպանությունը, գործառույթը հանձնվել է հայկական կողմին: