Ձևավորվող Ազատական Դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի պատճառով։
Իսկ ակցիայից թերևս տեղյակ եք, որ Հանուն Հանրապետության տղաները հավաքվել էին Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ ակցիայի, որի ավարտին լոլիկ, ձու ու կարտոֆիլ նետեցին շենքի ուղղությամբ։
Իսկ կալխոզնիկ Լուկաշենկոյի բարբաջանքներից հետո, թե ում է պետք Հայաստանը ․․․ և այլն, ՀՀ ԱԳՆ ինչու չի կանչում ՀՀ-ում Բելառուսի դեսպանին ու բողոքի նոտա հանձնում։
Առհասարակ իշխանությունը որդեգրել է թե Պուտինին, թե Լուկաշենկոյին, նրանց ասածներն ու արածներն արհամարհելու աղջկական քաղաքականություն, որի վերջնանպատակը չի երևում։
Մյուս կողմից, ախր, զռում է, որ Փաշինյանը սպասում է Պուտինի զանգին։ Ես բնականաբար, չգիտեմ՝ այդ զանգը տեսա է, թե՝ ձայնային, բայց թերևս տեսազանգ է, որի արդյունքում Փաշինյանը դեղձի այգի ու լոլիկի դաշտ էր գնացել կոստյումով ու փողկապով ․․․
Հետաքրքիր կլիներ համեստ գյուղացու հետ զրույցի պահին ու լոլիկը ձեռքին ստացվեր Պուտինի զանգը ․․․
Աչքիս՝ սրա վերջ նախևառաջ Բելառուսիային հետ դիվանագիտական հարաբերությունների խզումն է, մինչև Ռուսաստանը փասափուսեն կհավաքի Հարավային Կովկասից ․․․
Բաց մի թողեք
Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները. պատասխանում է փորձագետը
Քաղաքական գլխիկներն ասում են՝ գնանք նոր ընտրությունների, միևնույն է, մնալու եք Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ. Խաչատրյան
Մենք չենք ասում, որ այս իշխանությունն անպայման պետք է հեռանա, թող ապաշխարի ու մնա. Միքայել սրբազան