Բագրատ Սրբազանը «վերջին անգամ զգուշացրել է» Սուրեն Պետրոսյանին, որ եթե վերջինս ասելիք ունի, թող գնա ու ասի։
«Սուրեն Պետրոսյանն ո՞վ է։ Եթե Սուրեն Պետրոսյանն ասելիք ունի, կգա ու կասի: Վերջին անգամ զգուշացնում եմ, ուղղակի, ձեր միջոցով, եթե ասելիք ունի՝ ուրեմն կգա ու կասի»,- լրագրողներին ասել է Գալստանյանը՝ ի պատասխան Սուրեն Պետրոսյանի վերջին հայտարարությունների մասին հարցի:
Դիտարկմանը, թե Պետրոսյանը իր մասին դրական է արտահայտվել, Գալստանյանը պատասխանել է, թե ինքն էլ է դրական արտահայտվում։
Սուրեն Պետրոսյանը խոսել է Գալստանյանի շարժման ժամանակ իր անձի շուրջ բարձրացած աղմուկի մասին՝ հերքելով խոսակցությունները, թե ներդրված է եղել շարժման մեջ:
«Եթե մայիսի 9-ին շարժման պիկն էր, այդ օրը որտե՞ղ երևաց իմ ներդրված լինելը։ Այս ամենը եղավ վերջացավ, հունիսի 12-ին ես դարձա ներդրվա՞ծ»,- ասել է նա:
Պետրոսյանը նշել է՝ մինչ շարժման սկսելը Ոսկեպարի բնակիչներն իրեն ասել են, որ Գալստանյանի՝ գյուղ գալուց հետո պետք է նրա հետևից փակել ճանապարհը, քանի որ գալու են դաշնակցականները, Քոչարյանի, Սարգսյանի կողմնակիցները. «Ես խոսք տվեցի, որ չի լինի ընդդիմության հերթական պայքար, սակայն վերջում եղավ «Դիմադրություն-2» շարժում։ Ստացվում է, որ ես գյուղացիներին խաբեցի»։
Նա անդրադարձել է Գառնիկ Դանիելյանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ նրա հայտարարությունները անհիմն են ու սուտ. «Ինքն ասում է, թե Պետրոսյանը եկել է Փաշինյանի օրակարգով, սակայն իրենց պատգամավորը գնաց գյուղ ու ասաց՝ Փաշինյանը ճիշտ է։ Այդ դեպքի հետ կապված ոչ մի աղմուկ չբարձրացավ»։
Պետրոսյանը հայտարարել է նաև, որ շարժման ակտիվ փուլում ինքն է իր ծանոթի միջոցով կապ հաստատել Իշխան Զաքարյանի հետ, որի արդյունքում Գալստանյանը հանդիպել է Զաքարյանին. «Սրբազանը Զաքարյանի վերաբերյալ բեմից ինչ ասել է, դա տեղի է ունեցել հանդիպման ժամանակ։ Զաքարյանն ասել է, որ պատրաստ է ստորագրել, դրանից ավել ես ոչինչ չգիտեմ»։
Ըստ Պետրոսյանի՝ «քոչարյանականների, սերժականների» չգալու դեպքում շարժումը հաջողություն էր ունենալու։ Վերջում Պետրոսյանը կրկին հայտարարել է, որ Գառնիկ Դանիելյանն ինչ խոսում է, սուտ է խոսում։

Բաց մի թողեք
Ուկրաինան և Մոլդովան հունիսին ԵՄ անդամակցության պաշտոնական բանակցություններ են սկսելու
Ինչո՞ւ է ԵՄ-ն ստեղծում վերադարձի կենտրոններ միգրանտների համար, և ինչո՞ւ են դրանք այդքան վիճահարույց
Ինչպես են անօդաչու թռչող սարքերի ներխուժումները Եվրոպայում հազվադեպությունից վերածվել իրականության. Լուսանկարներ