09/11/2024

Բագրատ Սրբազանն ԱԺ է գնացել, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հանդիպել

Բագրատ Սրբազանը Ազգային ժողով է գնացել՝ հանդիպելու ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հետ։

Լրագրողների հարցին, թե շարժումը հերքում է, որ իր թիկունքում Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն են կանգնած, միևնույն ժամանակ ինքը հանդիպում է նրանց հետ, արդյոք չի՞ հակասում այդ հայտարարությունը իրականությանը, նա պատասխանել է. «Բացարձակ չի հակասում: Մենք առաջին իսկ վայրկյանից ասել ենք, որ սա բոլորի շարժումն է, և չակնկալիքների պայքար է»:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ի՞նչ են քննարկել, նա ասել է՝ հանդիպումը փակ է եղել և մանրամասներ ասել չի կարող․ «Խնդիրն այն է, որ իմ պարտքն է բոլորին ներկայացնել, թե մենք ուր ենք գնում, ի վերջո մեր երկրում բազմաշերտ քաղաքական դաշտ գոյություն ունի, այդ թվում՝ նաև նախկին նախագահները»:

Վերջինս նաև անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չի հանդիպել. «Լևոն Զուրաբյանի հետ եմ խոսել և նախագահի գրասենյակի նախագահի հետ, անձնական հարաբերությունները շատ նորմալ են, որևէ խնդիր չկա, ուղղակի կան հարգելի պատճառներ»: