Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը.
Ստանձնել եմ Սերոբ Գասպարյանի հետ մեկտեղ իշխանության զավթման նախապատրաստության մեջ մեղադրվող, արցախյան քառասունչորսօրյա և քառօրյա պատերազմների ակտիվ մասնակից արցախցի Արմեն Մնացականյանի շահերի պաշտպանությունը։
Հարազատների խնդրանքով ընդամենը իրազեկում եմ, որ վերջինս Ռոստովից Հայաստան էր ժամանել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։
Միաժամանակ իրազեկում եմ, որ Արմեն Մնացականյանի հետ ապօրինի, խայտառակաբար և բռնի կերպով ձերբակալված նրա ընտանիքի անդամներն ու հարազատները նույն օրն ազատ են արձակվել։
Ինչ վերաբերում է Արմեն Մնացականյանին կալանավորելու որոշմանը, ապա այդ կապակցությամբ հանդես կգամ լրացուցիչ հայտարարությամբ։







Բաց մի թողեք
Ադրբեջանին միջոցառում պետք չի ավելացնել, որովհետև Հայաստանում կա Արման Թաթոյան
Ինչու չեք արտահայտվում Եհովայի վկաների, մյուս կրանական կազմակերչպություն – աղանդների մասին
Մամդանին կարող է «փակել» Ամերիկան՝ մարտահրավեր է նետում արդեն Ամերիկյան կայսրությանը․ Տիգրան Խզմալյան․ Լուսանկարներ