Ադրբեջանի նախագահն Ադրբեջանում նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստում բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել:
Վերջինս անդրադառնալով Հայաստանի ռազմական գնումներին նշել է, որ այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար:
Թե ինչ է իրենից ներկայացնում «ապագայում սպասվող իրադարձություն» ձևակերպումը կարելի է կանխատեսել, բայց դա ակնհայտորեն ոչ մի առնչություն չունի ՀՀ կառավարչի` ՄԱԿ-ում հնչեցված «ապագա կա» կարգախոսի հետ:
Ադրբեջանը տևական ժամանակ է քարոզչական, դիվանագիտական ջանքեր է գործադրում ՀՀ-ի ռազմական գնումները Ադրբեջանի դեմ ռևանշի նախապատրաստություն ներկայացնելու համար, ըստ այդմ` նախապես ագրեսորի պիտակ դաջելով ՀՀ գործող իշխանության դեմքին:
Սակայն իրադրությունը, մեղմ ասած, լրիվ այլ է: Իրականում Ադրբեջանն է խոշոր մասշտաբներով զինվում, որի նպատակը Հայաստանի գլխին իջեցված նախապայմանների ամբողջական բավարարմանը հասնելն է:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյան
Բաց մի թողեք
Սա իրականում կառավարության պահուստային ֆոնդ չէ, սա վարչապետի ջեբի փողն է. Չալաբյան
Մեր հաղթանակին մնացել է 2 ամիս. Նաիրի Սարգսյան
Հանրապետության մետրոյի տարածքում հերթական օրինակ, թե ինչպես համակարգը չի գործում քաղաքացիների շահերի համար