12/12/2024

Ովքեր են արդարադատության նախարարի նոր թեկնածուները. անուններ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածության համար քննարկվում են մի քանի նոր թեկնածուների անուններ:

Մասնավորապես՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ խմաբկցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի անունները:

Նկատենք, որ Սուրեն Գրիգորյանը նախկինում զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, Արմեն Խաչատրյանը իրավագիտության մասնագետ է, Նազելի Բաղդասարյանը ևս ունի իրավագետի կրթություն:

Կուսակցության առաջիկա վարչության նիստում հավանաբար նրանից մեկը կընտրվի արդարադատության նախարար:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։

Այս մասին նա հայտնել է լրատվամիջոցների հետ զրույցում՝ նշելով, որ եթե վարչությունն ընտրի իրեն, ինքը պատրաստ է տեղափոխվել գործադիր:

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Նրան պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել: