12/12/2024

«Վրացական երազանքին» եվրոպական «երազախաբությո՞ւն» է սպասվում

«Վրացական երազանքին» եվրոպական «երազախաբությո՞ւն» է սպասվում. քննարկում՝ ԵՄ-ում

ԵՄ 27 երկրների արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանի հետ կապված իրավիճակը օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։

ԱԳ նախարարների հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 17-ին կանցկացնի Եվրոպական խորհրդի նիստ, գրում է newsgeorgia-ն՝ վկայակոչելով Բրյուսելի պաշտոնական հաղորդագրությունները։

Պաշտոնական Թբիլիսին շարունակում է պնդել, որ արևմտյան գործընկերների քննադատությունն անհիմն է։ Վարչապետ Կոբախիձեն ասել է, որ Բրյուսելին անհրաժեշտ է «պրագմատիկ մոտեցում», և ցանկացած պատժամիջոցներ հակաարդյունավետ կլինեն:

Ներքին փաստաթղթեր ձեռք բերած Euractiv հրատարակությունը գրում է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո ԵՄ-ն դիտարկում է երկու սցենար։

Առաջինը ներառում է՝ բարձր մակարդակի երկկողմ այցերի կասեցում. ԵՄ-ի և Վրաստանի միջև անդամակցման համաձայնագրի շրջանակներում հանդիպումների կասեցում պայմանագրերի ստորագրման սառեցում երկրի ղեկավարության դեմ պատժամիջոցների կիրառում Վրաստանի իշխանություններին ձեռնտու նախագծերի ֆինանսավորման կասեցում

Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ կլինի վերացնել սահմանափակումները, հենց որ Վրաստանի իշխանությունները հաշվի առնեն իրենց մտահոգությունները ժողովրդավարական նորմերից շեղումների վերաբերյալ։ Հակառակ դեպքում՝ Եվրամիությունը վիզային սահմանափակումներ կմտցնի վրացի պաշտոնյաների ու դիվանագետների նկատմամբ։

Եթե ​​Վրաստանում իրավիճակը շարունակի վատթարանալ, Բրյուսելը կարող է քննարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և ԵՄ անդամակցության գործընթացը կասեցնելու քայլերը, նշում է պարբերականը: