«Վրացական երազանքին» եվրոպական «երազախաբությո՞ւն» է սպասվում. քննարկում՝ ԵՄ-ում
ԵՄ 27 երկրների արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Վրաստանի հետ կապված իրավիճակը օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։
ԱԳ նախարարների հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 17-ին կանցկացնի Եվրոպական խորհրդի նիստ, գրում է newsgeorgia-ն՝ վկայակոչելով Բրյուսելի պաշտոնական հաղորդագրությունները։
Պաշտոնական Թբիլիսին շարունակում է պնդել, որ արևմտյան գործընկերների քննադատությունն անհիմն է։ Վարչապետ Կոբախիձեն ասել է, որ Բրյուսելին անհրաժեշտ է «պրագմատիկ մոտեցում», և ցանկացած պատժամիջոցներ հակաարդյունավետ կլինեն:
Ներքին փաստաթղթեր ձեռք բերած Euractiv հրատարակությունը գրում է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո ԵՄ-ն դիտարկում է երկու սցենար։
Առաջինը ներառում է՝ բարձր մակարդակի երկկողմ այցերի կասեցում. ԵՄ-ի և Վրաստանի միջև անդամակցման համաձայնագրի շրջանակներում հանդիպումների կասեցում պայմանագրերի ստորագրման սառեցում երկրի ղեկավարության դեմ պատժամիջոցների կիրառում Վրաստանի իշխանություններին ձեռնտու նախագծերի ֆինանսավորման կասեցում
Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ կլինի վերացնել սահմանափակումները, հենց որ Վրաստանի իշխանությունները հաշվի առնեն իրենց մտահոգությունները ժողովրդավարական նորմերից շեղումների վերաբերյալ։ Հակառակ դեպքում՝ Եվրամիությունը վիզային սահմանափակումներ կմտցնի վրացի պաշտոնյաների ու դիվանագետների նկատմամբ։
Եթե Վրաստանում իրավիճակը շարունակի վատթարանալ, Բրյուսելը կարող է քննարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը և ԵՄ անդամակցության գործընթացը կասեցնելու քայլերը, նշում է պարբերականը:
Բաց մի թողեք
Ռուսաստանը պարտվում է, այժմ տարածաշրջանի տերն ու տիրականը Թուրքիան է. The Telegraph
Մակրոնի խորհրդավոր զանգը Իվանիշվիլիին
Թեհրանը բացահայտ հասկացնում է Իսրայելին, որ «վառոդամանը չի դատարկվել»