Հոկտեմբերի 15-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում քաղաքացու են դանակահարել։
Մինչ իրավապահները ժամանել են դեպքի վայր՝ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մեկնել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, պարզվել է, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գրիշա Բ․-ն է։
Ոստիկանները այնուհետեև մեկնել են նշված ավտոլվացման կետ, որտեղ պարզվել է, որ այդ վայրում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել ավտոլվացման կետի ավտոլվացող ոմն Սուրենն ու Գրիշա Բ․-ն, որի ընթացքում Սուրենը սենյակից վերցրել է դանակը և հարվածել Գրիշա Բ․-ին։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են ոմն Սուրենի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Սուրեն Հ․-ն է։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոլվացման կետում հայտնաբերվել են արնանման հետքեր, բազմոցի արանքում դանակ: Պարզվում է՝ արդյոք նշված դանակով է հարվածել Սուրեն Հ․-ն:
Վիճաբանությունն ու դանակահարությունը տեսանկարահանվել է տեսախցիկի կողմից։
Բաց մի թողեք
Քրվարույթներով վերականգնվել է 74 մլն 630 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 28 մլրդ 645 մլն 988 հզր դրամի վնաս
470 մլն դրամի փողերի լվացում և ապօրինի ձեռնարկատիրություն. Աբրահամյանի գործի նախաքննությունն ավարտվել է
Դատարանը հրապարակել է Սոնա Մնացականյանի գործով վերդիկտը. Լուսանկար