Այս տարվա սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ՝ Center for Insights in Survey Research, և ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից Հայաստանում հարցումներ են իրականացվել ամենատարբեր թեմաներով արտաքին քաղաքական հարցերից, մինչև ներքին խնդիրներ, սոցիալական հարցեր և այլն:
Ընկերության հաղորդագրության մեջ ասվում Է, որ հեռախոսազանգերը կատարվել են պատահականության սկզբունքով:
Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 19% է: Հարցումներից մեկում տեղ է գտել հետևյալ հարցը «Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատը վստահում»:
Հարցմանը մասնակցած քաղաքացիների ավելի քան 75 տոկոսը նշել է, որ չի վստահում ոչ ոքի: Քաղաքացիների շուրջ 16 տոկոսը պնդել է, որ վստահում է Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին վստահում է քաղաքացիների 4 տոկոսը, Արամ Զավենի Սարգսյանին ևս վստահում է քաղաքացիների 4 տոկոսը, Ալեն Սիմոնյանին 2 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանին վստահում է քաղաքացիների ավելի քան 6 տոկոսը:
Բաց մի թողեք
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար
Բայդենի բռունցքի վերջին ուժը Ռուսաստանի վրա՝ Թրամփին իշխանությունը փոխանցելուց առաջ
Թբիլիսիում ի՞նչ է ծրագրվում, հեղաշրջում կլինի՞