12/12/2024

Խաչփար գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել. սպանության համար կասկածվում է 46-ամյա կինը

Հոկտեմբերի 24-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչփար գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:

Մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի շտապօգնության կայանից բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Խաչփար գյուղի 22-րդ տուն, որտեղ դռան մոտ՝ ներսի հատվածում, հայտնաբերել են արնաշաղախ տղամարդու մարմին:

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ 44–ամյա Վարդան Ա.-ն է, ում պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել է խոհանոցային դանակը, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկային հարվածի մի քանի հետք: 46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է:

Կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Մասիսի բաժին: Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կասկածյալը՝ Սյուզաննա Պ.-ն, ոստիկանության Մասիսի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզայի քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանցագորոծության գործիք դանակը քննիչն առգավվել է: