16/02/2026

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին. Լուսանկարներ

Suren Papikyan 1

Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։

aae9cb0934246f40b38cfdd500be27377a36bdd4

 615196879f838f953b69f465506aaf9bfb8b1602

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, առաջին օրը սպաները քննություն են հանձնել «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից։

Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

8072c1a61e19c6be9c2aaf9a1f0b9b1280ebde66

Սպաները հանձնել են քննություններ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։

Սուրեն Պապիկյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել բարձրագույն և ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալներն ու ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։