Եվլախում աղջկան փախցրած տղամարդուն մահացած են գտել մեքենայի բեռնախցիկում։
35-ամյա Ազեր Գուլիեւը, ով ամուսնացած է եղել, առևանգել է իր սիրելիին՝ 27-ամյա Ն.Շ.-ին (անունը փոխված է): Երեկ աղջկա եղբայրները նրա հետևից եկել են Աբշերոնի շրջանի Գոբու գյուղ, հայտնել են տեղի ԶԼՄ-ները։
Նրանք ծեծել են Ազեր Գուլիեւին՝ պատճառելով վնասվածքներ, ապա պարանով կապել նրա ձեռքերն ու ոտքերը, տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում։ Տղամարդուն տեղափոխել են Եվլախ քաղաք, որտեղ բեռնախցիկից հանելիս պարզել են, որ նա մահացել է։
Միջադեպին ներգրավված բոլոր անձինք բերման են ենթարկվել։

Բաց մի թողեք
Ռուսաստանը հարձակվելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա
Ռուսաստանը թունավորել է Նավալնիին՝ հինգ եվրոպական երկրների գիտական եզրակացությունները
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ