Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարել են վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ նրանք են 24-ամյա Գրիշա Ա.-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Ազատ Ծ.-ն, որը հիվանդանոց է ընդունվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 27-ամյա Մարատ Մ.-ն, որը հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ:
Բժիշկները նշված անձանց վիճակները գնահատել են ծանր:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Վահե Հ.-ի և Հարութ Տ.-ի միջև ծագած վիճաբանության վերաբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով դեկտեմբերի՝ 23:00-ի սահմաններում, Աշտարակի խճուղի 50/8 հասցեի մոտ նախապես պայմանավորվելով՝ հավաքվել են Հարութ Տ.-ի կողմից Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Պ.-ն և Մարատ Մ.-ն, իսկ Վահե Հ.-ի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Սարգիս Ս.-ն, Գրիշա Ա.-ն, Ազատ Ծ-ն, Երևանի բնակիչ 21-ամյա Սուրեն Ա.-ն, ոմն Գագիկը, Մելքոնը, Վլադը, Համոն, որի ընթացքում կողմերի միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի՝ միմյանց հասցրել են հարվածներ՝ այդ ընթացքում միմյանց հասցեին տալով հայհոյանքներ, ինչի արդյունքում էլ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Ռազմիկ Տ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Ազատ Ծ.-ին և Գրիշա Ա.-ին:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը. խոշոր չափի գումար է հափշտակվել
Տվյալներ են ստացվել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ
Նախկին դատավորներ Նարինյանի և Կուբանյանի հետ փոխկապակցված անձանց գույքը ենթակա է բռնագանձման. Լուսանկար