Նիկոլ Փաշիյանը Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց:
«Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչեւ վերջ: Առաջիկայում #հատիկառհատիկ հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ.
#հատիկառհատիկ1 Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա։
Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին:
Արդարադատությն նախարարության հաղորդագրության համաձայն՝ մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար:
Միջազգային ճանաչում և վարկանիշ ունեցող այս մրցանակը փաստում է երկրի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությունը, այն նպատակ ունի ճանաչել և աջակցել կոռուպցիայի դեմ պայքարող անձանց ու կազմակերպություններին:
Այս մրցանակը տրվում է աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող անձանց, ովքեր նշանակալի ավանդ ունեն հակակոռուպցիոն գործունեության մեջ:
Հիմնական առանձնահատկություններն են՝ խրախուսել և աջակցել աշխարհի տարբեր երկրների հակակոռուպցիոն գործիչներին և աջակցել թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը Սրբուհի Գալյանին՝ հիշեցնելով, որ Հայաստանում նա առաջին
Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Գնդակահարության պատ. Փաշինյանը կոչ է արել վերջին գրառման տակ թողնել իրեն ուղղված մեղադրանքները
Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում. Փաշինյան
Հյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացրել է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը. ԱԳՆ