Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 01:55-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են Renault (վարորդ՝ Ա. Չ., ծնված 1960 թ․), Ford (վարորդ՝ Մ. Ն., ծնված 1973 թ․), VAZ (վարորդ՝ Գ. Ն., ծնված 2001 թ․) և Nissan (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և VAZ մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Բաց մի թողեք
Բոլոր նոր տրոլեյբուսները դուրս են եկել երթուղի. ուղեգծերում փոփոխություններ են կատարվել
Երևանում բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել ու մաhացել․ Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Մասիսում, բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր. Լուսանկար