«Գեղարդ» հիմնադրամ․ Միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից մեկն Ամարասն է։
Ըստ 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդի՝ Ամարասի Սուրբ Գրիգորիս եկեղեցին` 4-րդ դարի սկզբին կառուցել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ ավարտին է հասցրել նրա թոռը՝ Գրիգորիսը, ում, ըստ հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացու, հուղարկավորել են եկեղեցու արևելյան կողմում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն այստեղ հիմնել է Արցախի առաջին դպրոցը։
Ամարասը եղել է Արցախ-Ուտիք երկրամասի հոգևոր և եպիսկոպոսանիստ կենտրոններից մեկը։ Դարերի ընթացքում վանքը մի քանի անգամ ավերվել է օտար նվաճողների կողմից։ 15-16-րդ դարերում այստեղ գրվել և ընդօրինակվել են հայերեն բազմաթիվ ձեռագիր մատյաններ։ 2023 թվականի սեպտեմբերին Ամարասն օկուպացվել է ադրբեջանական զինուժի կողմից։
Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է Արցախի և Ուտիքի հայության հոգևոր-մշակութային կենտրոններից Ամարասը լինել «աղվանական» մշակութային կառույց, երբ անգամ դուրս էր Բուն Աղվանքի տարածքից։







Բաց մի թողեք
Ահա այսպես են uպանում հայկական ֆուտբոլը․ Սանդրո Պերկովիչ. Լուսանկար
«Թող ամբողջ աշխարհում լինի բարեկամություն». ադրբեջանցի ժյուրին Սարո Գևորգյանին շնորհել է 12 միավոր. Լուսանկար
Այս շաբաթ Վազգեն Սարգսյանի Դավալուի հերթն էր` մոմավաճառի պաշտոնից առաջ չէր գնա, եթե Գարեգին Բ-ն չլիներ