ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Աննա Մկրտչյանի, նրա հոր՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանի, եղբոր՝ Հայկ Մկրտչյանի, ևս մեկ անձի՝ Մելանյա Գրիգորյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած հայցապահանջը Հակակոռուպցիոն դատարանն ընդունել է վարույթ և նշանակել է նախնական դատական նիստի օր՝ 2025 թվականի հունվարի 27-ին։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» հարթակից։ Դատարանի որոշումից տեղեկանում ենք, որ Դատարանի աշխատակազմը 2024 թվականի նոյեմբերի 11-ին և 12-ին, ստանալով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2024 թվականի նոյեմբերի 11-ի և 12-ի որոշումները՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը» և հայցադիմումի օրինակները՝ կից էլեկտրոնային կրիչներով, հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի իրականացման կարգը պարզաբանող 2024 թվականի նոյեմբերի 13-ի համապատասխան գրություններով ուղարկել է պատասխանողներին։ Պատասխանողները վերը նշված դատավարական փաստաթղթերը ստացել են, սակայն հայցադիմումին սահմանված ժամկետում պատասխան չեն ներկայացրել։
Նշենք, որ սույն գործով դատավորը Ա. Ղարսլյանն է։
Աննա Մկրտչյանը, նկատենք, որպես ԱԺ պատգամավոր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր՝ 2023 թ. տարեկան հայտարարագրում մասնավորապես 6 անշարժ գույք է հայտարարագրել՝ համատեղ սեփականությամբ իրեն պատկանող՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի գյուղ Քասախում գտնվող մեկ շինություն, որը ձեռք է բերել 2009-ին, ինչպես նաև 5 հողամաս, որոնք պատգամավորին են պատկանում միանձնյա սեփականության իրավունքով։ Դրանք նույնպես Քասախում են, որոնցից երեքը Մկրտչյանը գնել է 2020 թվականին, երկուսը՝ 2021 թվականին։
Բաց մի թողեք
Ինքնաձիգ, 349 փամփուշտ, նռնակներ, «Մակարով» ատրճանակ և այլն․ «Աբովյան» ՔԿՀ-ի մոտ զինամթերք է հայտնաբերվել. Լուսանկար
Ամբողջական մանրամասներ․ ԳՈՒՄ-ի շուկայում միջադեպի հետևանքով 8 մարդ ձերբակալվել է. Մեկը ցանկացել է այրել իրեն․ ՄԻՊ արձագանքը
Պաշտպանության նախարարին վերագրվող առանձնատան մասին հրապարակումը զրպարտություն է. Դատարանը գործով վճիռ է հրապարակել