18/12/2024

Փորձել են թալանել «Մոսկվա սիթի» ընկերության տնօրենի տունը

Դեկտեմբերի 8-ին բնակարանային գողության փորձ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 48-ամյա Ռաֆաել Մ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, անհայտ անձինք պարիսպը անցնելու միջոցով մուտք են գործել տան տարածք, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։