Այսօր «Հրապարակ»-ի խմբագրություն էր զանգահարել մի կին և նշում էր, որ իր թոռնիկը տևական ժամանակ է հաճախում է Աբովյան քաղաքի թիվ 9 մանկապարտեզ:
Օրեր առաջ մանկապարտեզում ծնողներից ամանորի համար նախատեսված աքսեսուրաներ են ուզել` մանկապարտեզը ամանորին ընդառաջ զարդարելու համար, ինչպես նաև մանկապարտեզի աշխատակիցներից 3000-ական դրամ են հավաքել` տնօրենին Ամանորի առթիվ նվեր գնելու համար: Մանկապարտեզն ունի ավելի քան 50 աշխատակից, և յուրաքանչյուրից 3000 դրամ հավաքելով բավականին մեծ գումար է կազմել:
Ահազանգած տատիկն ասում էր, որ աշխատակիցները ամանորյա պարգևավճար են ստացել և այդ 3000-ական դրամը պարգևավճարից են տվել: «Հրապարակը» կապ հաստատեց Աբովյանի թիվ 9 մանկապարտեզի տնօրեն Ա. Ասիլյանի հետ: Նա մեզ հետ զրույցում հերքեց քաղաքացու պատմածները, նշեց, որ ոչ մի դրամահավաքություն տեղի չի ունեցել, իսկ Նոր տարվա համար Աբովյանի համայնքապետարանը թե տոնածառ և թե տոնածառի խաղալիքներ տրամադրել է մանկապարտեզին:Իհարկե, բոլոր կրթօջախներում նույն երեւույթները կատարվում են եւ խոսքը մեծ կոռուպցիայի մասին չէ, պարզապես «հին- բարի» արատավոր ավանդույթները շարունակվում են եւ ոչ ոք դրանք չի կարողանում վերացնել:
Արեգ Մարգարյան

Բաց մի թողեք
ՔՊ-ին ավելի քան 700 հազար ձայն տված քաղաքացիների զգալի հատվածն արեց այն, ինչ PISA-ի նվազագույն շեմը չհաղթահարած 10-րդ դասարանցին
Հայաստանի PISA-ի խնդիրը
Պետությունը պարտվել են նաև դասարանում