24/01/2025

Հովեր կամերային երգչախմբի անկրկնելի համերգներից, որ նոր ու անակնկալ տպավորություններ է պարգևում. Լուսանկարներ, Տեսանյութեր

Շատ սիրելի Հովեր կամերային երգչախմբի համերգին էի` նվիրված մաեստրո – կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի ու Դավիթ Ղազարյանի հոբելյաններին։ Հովերն ու գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանն ամեն անգամ գերագույն հաճույքից բացի, անակնկալներ են մատուցում, նրանց ոչ մի համերգ մեկը մյուսին նման չէ, ամեն մեկը յուրովի հրաշք։ Այսքանն իմ ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև՝ տեսանյութերը:

Համերգի մեկնարկին, ինչպես իր խոսքում կարևորեց Հովեր կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սոնա Հովհաննիսյանը, այն հսկայական, պատկառելի ավանդը, որ ունեն այս երկու երախտավորները՝ Ռոբերտ Ամիրխանյանի ու Դավիթ Ղազարյան, պարզապես միայն դրական գնահատանքի են արժանի, նրանց ամբողջ կյանքն ու ստեղծագործությունները մեր աչքի առաջ են, սակայն դրանից բացի նրանք մեր երգչախմբի համար հարազատ մարդիկ են, իսկ մեր երգչախմբի ձևավորման առաջին իսկ տարիներից մեր կողքին են եղել, և անսահման տարբեր մեր երկու հոբելյարները, Հովերի կազմավերման առաջին իսկ տարիներից սպասումներ են ունեցել: Սա Ռոբերտ Ամիրխանյան ու Դավիթ Ղազարյան կոմպոզիտորների անսահման տարբերություններից մեկ նմանությունն է:

Ինչ վերաբերվում է Կամերային երաժշտության տանը երեկ կազմակերպված հրաշալի, անկրկնելի համերգին, ապա ծրագիրը կազմվել էր մենակատարների առաջարկներով, որի մասին ևս հայտնեց հարգարժան Սոնա Հովհաննիսյանը, ուստի շատ խայտաբղետ էր. Տոնը տոն չէ, եթե մի քիչ չափը չես անցնում, և կարծում եմ, որ շատ լուրջ ծրագրերի կողքին կլսեք նաև անլուրջները:

Սոնա Հովհաննիսյանը նաև երկու դիպվածներ պատմեց. Շատ տարիներ առաջ, երբ նոր էինք սկսում, 90-ականներն էր, շատ դժվար էր պատկերացնելը, որ մենք կարող ենք սուրբ Ղազար կղզում համերգ ունենալ, իսկ Ռոբերտ Ամիխանյանը մեկ երեկոյի ընթացքում արեց անհնարինը, որպեսզի այդ համերգը կայանա, իսկ ես այսօր չեմ կարող պարզապես չհիշատակել: Երկու տարի առաջ՝ այս դահլիճում, Հովերի կողմից պետք է հնչեր Մոցարտի Ռեքվիեմը, երբ կատարողները մտան դահլիճ, դեռ տեղավորվում էին, Ռոբերտ Ամիրխանյանը կամացուկ շրջվեց դեպի ինձ ու կամացուկ ասաց. Արդեն հնչում են … Շատ գովեստի խոսքեր եմ լսել, բայց այս մեկը չեմ կարող մոռանալ:

Իսկ Դավիթ Ղազարյանն իր ղեկավարած հաստատության հյուրընկալ դռները բացել է մեր առաջ, փորձասենյակ տրամադրել մեր աշխատանքի համար, հետագայում Հովերի շրջագայությունների ուղեկիցն է եղել: Նա մեր համերգներին տվել է այլմոլորակայիններ բնորոշումը, այսօրվա ծրագրում ևս այդպիսի տարրեր կլինեն, այնպես որ շատ բան չի փոխվել: Սկսենք …

May be an image of 7 people, violin and clarinet

Վերջում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն իր նվիրական խոսքն ասաց ու նոր ստեղծագործություն նվիրեց Հովեր երգչախմբին. Այնպես ինչպես նրանք այսօր ելույթ ուենցան, անպատկերացնելի էր, մանավանդ, երբ չէին երգում,- դահլիճը բուռն արձագանքեց. Ես նվիրում եմ եմ ձեզ Սուրբ ծննդյան հրաշքը՝ նոր երգս, որը որևէ տեղ չի հնչել, նոր տարվա, եկող 2025 թ.-ին ընդառաջ: Սիրով անգամ կերգեի հիմա, սակայն ձեր կատարումներից այնքան եմ տպավորված, որ պարզապես չեմ կարող, իմ երգի կեսից, որ ուզում էի երգել ձեզ հետ՝ չդիմացա: Ոգևորություն է մեզ պատել, որ անգամ ժամանակը չենք զգում, իսկ նման ոգևորությունը հազվագյուտ է, որի համար շնորհակալ եմ: Անչափ շնորհակալություններս Սոնա Հովհաննիսյանին, որ ձևավորել է հայկական մշակույթի գերդաստան՝ Հովեր երգչախումբ, և այսպիսի որակ, որպիսին չեմ լսել, այսպիսի ամբողջականություն երգչական կատարումներում, որ անհնարին է պատկերացնելը, այսպիսի պատրաստակամություն ու սեր, այսքան բաց հոգի ու հիանալի երգիչ – երգչուհիներ, … ովքեր երգում են անգամ այն երաժշտությունը, որտեղ երաժշտություն չկա: Կեցցեք, մենք հիացած ենք …

Իսկապես այն, ինչ անում է Հովեր կամերային երգչախումը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, հարգանքի արժանի լինելը քիչ է, ծափահարությունները՝ ոչինչ են, նրանք պարզապես հրաշք են մեր կյանքի այս ժամանակահատվածում, ուր միայն դրական էներգիա են փոխանցում, եթերային վիճակներ ու անկրկնելի հաճելի թռիչներ են պահովում հանդիսատեսի հոգու համար, պարզապես պետք է նրանց ոչ մի համերգ բաց չթողնել, ինչպես անում եմ ես արդեն երկար ժամանակ՝ անգամ արտասահմանյան գործուղում եմ հետաձգել մեկ օրով, Հովերի համերգի հրաշքը վայելելու համար, ինչի համար ևս ես հոգաչափ շնորհակալ եմ …

Սիմոն Սարգսյան

Ահա, շատ սիրելի Հովերի եւս մեկ անակնկալ – բոնուսը Ռոբերտ Ամիրխանյանին. Մանե Մինասյան և Արթուր Ալեք … Վայելեք…

թ.jpg (154 KB)թթ.jpg (92 KB)

Սոցցանցի իր էջում, իսկ արդեն այսօր է՝լեկտրոնային հասցեով ստացանք Աննա Հակոբյանի հավելյալ գրառումը.

«Կարծում եմ՝ «Հովեր»-ի համերգներին պետք է ամենամեծ դահլիճներում անգամ տեղուդադար չլինի, որովհետեւ սեփական անձի հանդեպ մեղք է այս որակի արվեստին  հաղորդակից չդարձնելը, առավելեւս երբ այն այսքան մոտ է, այսքան հասանելի է, եւ վերջապես Մե’րն է»:

Համերգը մեկնարկել է սոլո կատարումներով, ապա հնչել են ստեղծագործություններ նաև երգչախմբի կատարմամբ: Թե՛ մենակատարների և թե՛ երգչախմբի պարագայում, հնչել են նաև առաջին կատարումներ` պրեմիերաներ:

Համերգի նման ֆորմատը երգչախմբի նախաձեռնությունն է, ծրագիրը կազմվել է մենակատարների առաջարկներով: Երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը հատուկ կարևորել է փաստը, որ մենակատարները Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վերջին տարիների շրջանավարտներն են և սոլո ելույթները նրանց կարիերայում կարևոր բաղադրիչ են:

Այս համերգը «Հովեր» պետական կամերային երգչախմբի այս տարվա նախավերջին համերգն է, ևս մեկ` տոնական ամփոփիչ համերգով «Հովեր»-ը բեմ կբարձրանա դեկտեմբերի 26-ին` Մատենադարանում:

թթթթթթ.jpg (232 KB)թթթթթթթթթթթ.jpg (102 KB)