26/12/2024

Փաշինյան – Պուտին հանդիպում նախատեսվում է Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առանձին հանդիպում չի ծրագրվում, բայց անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան զրուցել միջոցառման շրջանակներում»:

Կրեմլի խոսնակն այսպես է պատասխանել հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բանակցություններ տեղի կունենան ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի և ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում:

Հանդիպումները նախատեսված են դեկտեմբերի 25-26-ը՝ Սանկտ Պետերբուրգում:

Հայաստանը, որը նախագահում է ԵԱՏՄ-ում, ավելի վաղ խնդրել էր Միության գագաթաժողովն անցկացնել Սանկտ Պետերբուրգում:

Փաշինյանն այդ կապակցությամբ նշել էր, որ անտեղի է համարում ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը հանրապետությունում, քանի որ «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանում»։