25/12/2024

10-15 միլիոն դիտումով ավելացել է իմ համեստ անձի հանդեպ հետաքրքրությունը. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչի շնորհիվ

Աննա Հակոբյանը հրապարակել է վերջին մեկ ամսում իր 3 սոցիալական էջերի դիտումների վիճակագրությունը՝ նշելով, որ 10-15 միլիոն դիտում ավել է արձանագրվել միայն «Կրթվելը նորաձև է» գաղափարի շնորհիվ։

«Նոյեմբերի 24-ին արձանագրել էի, որ մեկ ամսվա ընթացքում իմ երեք սոցիալական էջերը միասին 17-18 միլիոն դիտում են ունեցել։ Այսօր արդեն դիտումները 24-25 միլիոնի են հասնում։

Մինչդեռ սեպտեմբեր-հոկտեմբերին այդ թիվը տատանվել է 7-10 միլիոնի միջեւ։

Հոկտեմբերի 21-ից նախաձեռնել եմ «Կրթվելը նորաձեւէ արշավը» եւ այս ընթացքում իմ բոլոր էջերով քարոզել եմ այս գաղափարը։ Այսինքն՝ 10-15 միլիոն դիտումով ավելացել է իմ համեստ անձի հանդեպ հետաքրքրությունը միայն ու միայն «Կրթվելը նորաձեւ է» գաղափարի շնորհիվ։ Հատուկ արձանագրելու ենթակա կարեւոր փաստն այն է, որ իրականում ոչ թե անձն է հետաքրքրել, այլ՝ գաղափարը։

Եվ սա նորմալ է. 21-րդ դարում, երբ #տգիտությունընորաձեւչէ, #կրթվելընորաձեւէ գաղափարը հաղթանակած էր լինելու ի սկզբանե, անկախ նրանից, թե ինչպես կփաթեթավորվեր նրա դեմ հակաարշավը։

Ուստի ուզում եմ կրկին ինքներս մեզ կոչ անենք. 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի:

Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկենք մեր ինքնության՝ ամեն ինչ իմացողի, եւ բոլորին ամեն ինչ անդադար սովորեցնողի այդքան հարազատ դարձած կերպարը, եւ բոլոր երեւույթների, իրավիճակների եւ իրադարձությունների նկատմամբ սեփական անձը դիրքավորենք կասկածանքով, շարունակ ինքներս մեզ տալով հետեւյալ հարցը՝ իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ…….:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ տվյալ երեւույթը գնահատելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս աշխատանքին հավակնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ իմ աշխատանքը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ հարստանալու եւ իմ պետությունը հարստացնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ երջանիկ լինելու եւ իմ սիրելիներին երջանկացնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ կարծիք արտահայտելիս ծիծաղելի չլինելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունը արժանապատիվ կրելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս պնդումն անելու համար։

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ընտանեկան բյուջե հաշվարկելու եւ պլանավորելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ուրիշներին ծաղրելու, փնովելու, դատելու եւ դատափետելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ամուր եւ սիրով լի ընտանիք ունենալու համար:

Իսկ ՄԵՆՔ բավարար չափով գտելիք ունե՞նք ուժեղ եւ հարատեւ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ունենալու համար:

Եթե պարզվի, որ ոչ՝ յուրաքանչյուրս առանձին եւ բոլորս միասին բավարար չափով գիտելիք չունենք, ապա մեկ տարվա ընթացքում կարող ենք փոխել իրավիճակը, մերօրյա տեխնոլոգիաներն ու գործիքները հաստատապես տալիս են դրա հնարավորությունը, իսկ մնացածը ընդամենը ցանկության եւ տեխնիկայի հարց է:

2025 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ

ՁԵՌՆՈՑ ՆԵՏԵՆՔ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ

ԳԻՏԵԼԻՔԸ Եւ ԿՐԹՎԵԼԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐԱՁԵւ

ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՅՈՒՐԱՑՆԵՆՔ

ՉԿՐԹԵՆՔ

ՄԻԱՅՆ՝ ԿՐԹՎԵՆՔ

ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ Եւ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐՍՏԱՆԱԼ Եւ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ Եւ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ՈւԺԵՂԱՆԱԼ Եւ ՈւԺԵՂԱՑՆԵԼ

ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵւ Է

#կրթություն

#նորաձեւությունիցմինչեւսովորություն

#սկսենքմեզանից

#կրթություն

#զինվենքգիտելիքներով

#տգիտությունընորաձեւչէ

#կրթվելընորաձեւէ

#համախմբվելու

#հայրենիքըսիրելու #պետությունըհզորացնելուհամար»,- գրել է Աննա Հակոբյանը: