Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի է դառնում, որ Կաթողիկոսի ամանորյա ուղերձը այս տարի ևս նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։
Մայր Աթոռը հայտնել է, որ նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով նրա ուղերձի հեռարձակումը։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաց մի թողեք
Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա. Ազիզյան
Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն է
Փետրվարի 23-ի աստղագուշակ․ Նախկինում լարված հարաբերությունները ավելի հանգիստ ու ներդաշնակ կդառնան