Բրիտանական The Sun պարբերականը, հղում անելով «ռուսական հետախուզության նախկին աշխատակցին», հաղորդում է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի դեմ մահափորձի մասին, ով ներկայումս գտնվում է Ռուսաստանում։
Ենթադրաբար, փորձ է արվել թունավորել ապստամբների կողմից պաշտոնանկ արված առաջնորդին։
«59-ամյա Ասադը դիմել է բժշկի, գրեթե անմիջապես էլ սկսվել է «խեղդող հազ և շնչառության վատացում», – գրել է հրատարակությունը:
Ըստ չհաստատված տեղեկությունների՝ այն բանից հետո, երբ քաղաքական գործիչը դիմել է բժշկական օգնության, վերցվել է արյան նմուշառում, նրա մարմնի մեջ թույն է հայտնաբերվել։
Ներկայումս Սիրիայի նախկին նախագահի վիճակը կայուն է։ Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները չեն մեկնաբանել միջադեպը:
Բաշար Ասադը Վլադիմիր Պուտինի որոշմամբ քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնությունում։
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասմա ալ-Ասադն էլ, ըստ լրատվամիջոցների, ծանր հիվանդության պատճառով մեկուսացման մեջ է։ Քաղաքական գործչի կինը սուր միելոիդ լեյկոզով հիվանդ է։
Բաց մի թողեք
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի
Ալիևի նախկին զինակցին Բաքվում կործանեցին․ Մանրամասներ․ Լուսանկար
Ծեծկռտուք Թուրքիայում՝ կուսակցական ժողովի ժամանակ