ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օրեր առաջ հաղորդվել էր, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի վրա հարևանը կրակոցներ է արձակել։ Հայտնաբերված 33-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Մալաթիայի քննչական բաժին:
«Քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ամուսինները հաստատապես չեն տեսել, թե ինչով է կրակել տղամարդը։ Իսկ փորձագետի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել։
Տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել են խաղալիք պայթուցիկիներ, և, ըստ նախնական տվյալների, նա հենց այդպիսի պայթուցիկներ է նետել հարևանի տան վրա։
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ
Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին մեղադրանք է առաջադրվել. Լուսանկար
Երևանում գողացել են «Mercedes»-ի հայելիներ, թողել տելեգրամյան հասցե, իսկ վերադարձնելու համար պահանջել են 1600 ԱՄՆ դոլար