Այս վարչախմբի իրականացրած «բարեփոխումների» և ոչ մի ծրագիր իրական բարելավման չի բերել:
Դատական «բարեփոխումները» տապալված են, դատարանների հեղինակությունը պատմականորեն ամենացածր կետում է: Կրթության բնագավառում արվում է խոստացվածի հակառակը՝ պետական բուհերը դարձել են ՔՊ մասնաճյուղեր, ընդդիմադիր դասախոսները համատարած հեռացվում են աշխատանքից, դասավանդման որակն ընկնում է:
Դպրոցներն անուշադրության են մատնված, կրթական ծրագրերը փոխվում են` թուրքական պատումներն աճող սերնդին պարտադրելու նպատակով, շարունակվում է թերֆինանսավորումը:
Սոցիալական ոլորտում բարեփոխումներ չկան, կենսաթոշակային ապահովությունը շարունակում է անբավարար մնալ, փոխարենը աճում են ոստիկանների և պետական ապարատի պարգևավճարները:
Ներքին քաղաքականությունը դարձել է արտաքին քաղաքականության պատանդը:
«Հայաքվե» նախաձեռնություն
Բաց մի թողեք
Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելն անօրինական է․ Փաստաբան
Իմ ազատ կամքով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին. Հայր Ասողիկ
Միայն մեր միասնական անարդարության դեմ պայքարելու կամքն է, որ կարող է կասեցնել բռնшճնշnւմների այս ալիքը