Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է: Այս մասին հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում ոչ միայն անցնել Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով, այլ նաև իրանցի վարորդների հանդեպ դրսևորվում է անմարդկային վերաբերմունք, քանի որ նրանց արգելում են հոգալ հանգստի և կենցաղային տարրական պահանջմունքները։
Թեև պաշտոնապես հայտարարվում է, թե խնդիրը տեխնիկական է, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական համակարգված հակաիրանական գործողության հետ, որը միտված է, ըստ էության, տրանսպորտային շրջափակման ենթարկելու այս երկիրը հյուսիս-արևմուտքից։
Այս համատեքստում հայ-իրանական սահմանը էլ ավելի մեծ նշանակություն է ստանում՝ որպես Իրանի համար հյուսիս-արևմուտքից տրանսպորտային և աշխարհաքաղաքական ելքի փաստացիորեն միակ ապահով ու վստահելի ուղի»,- նշել է նա:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ է ձուն թանկանում ու մինչև երբ
ԵՄ-ն քննարկում է Սերբիայի 1.5 միլիարդ եվրոյի ԵՄ միջոցների սառեցման հարցը՝ օրենքի գերակայության վերաբերյալ ուսումնասիրությունների ֆոնին
«Եթե «Դրուժբան» գործում է, Զելենսկին պետք է այն բացի». Մադյարը խողովակաշարի մասին