5,2 եւ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Քերմանշահ նահանգի Քուրազանի շրջանում։ Ստորգետնյա ցնցումների միջեւ տարբերությունը կազմել է 5 րոպե։
Այս մասին հայտնում է IRNA-ն։
Համաձայն հաղորդման, ստորգետնյա ցնցումների օջախային խորությունը 13 կմ է։ Երկրաշարժը զգացվել է թե Քերմանշահում, թե հարակից շրջաններում։ Տեղացիների մեծ մասը հեռացել են իրենց տներից անվտանգության նկատառումներից ելնելով։
Ավերածությունների, մարդկային զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

Բաց մի թողեք
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Հանուն Գյումրիի՝ Ավետիս Առաքելյանը չի վերցնի մանդատը
ՔՊ-ական Լիլիթ Մակունցը չի վերցնի ԱԺ պատգամավորական մանդատը