«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, ուժի Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանը ազատ է արձակվել։
Նրա դուստր` փաստաբան Մերի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել է, «Գնում ենք տուն: Որոշումը բեկանված է` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ ձայնագրություն էր հրապարակել, և այդ ձայնագրության հիմքով Սասուն Բադոյանին կալանավորել էին։ Բադոյանը մեղադրվում էր ընտրակաշառքի գործով։
Հիշեցնենք, որ Սասուն Բադոյանը հերոս Կարեն Բադոյանի հայրն է։


Բաց մի թողեք
Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ, ով շահեց, ով տուժեց
Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին
Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին