Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։
Այս մասին հայտնել են ԿԸՀ-ից։
Ինքնաբացարկի դիմումներ են գրել և պատգամավորական մանդատներից հրաժարվել Լիլիա Շուշանյանը, Գոհար Մելոյանը և Ավետիս Առաքելյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ էր հայտնել։
Ավելի վաղ հայտնի էր, որ վերջնական որոշում չունեն ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանն ու Լիլիա Շուշանյանը: Մելոյանը հանգստի է մեկնել, գալուն պես դիմում կներկայացնի, նրա որոշումն էլ է անձնական, ասում են` փաստաբան ամուսինն է դեմ։
***
Մեսրոպ Մանուկյանը Երևանի ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է գրել։
Նա պատրաստվում է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատը։ Նշենք, որ Մանուկյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում է։

Բաց մի թողեք
Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ, ով շահեց, ով տուժեց
Հենց որոշեց ավագանու թեկնածու առաջադրվել` կրճատման տակ գցեցին
Առաջարկություն ընդդիմադիր խմբակցություններին